Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում այսօր հանդիպել էին Գերմանիայի և Գանայի հավաքականները: Հետաքրքիր և լարված պարքար էր ընթանում և Գանան մի որոշ ժամանակ նույնիսկ առաջ էր անցել հաշվի մեջ:
51-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մարիո Գյոտցեն: 3 րոպե անց Գանան հավասարեցրեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Այուն: 61-րդ րոպեին Գանան Գյանի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն 71-րդ րոպեին Միրոսլավ Քլոզեն հավասարեցրեց խաղի հաշիվը:
Գերմանիա-Գանա` 2:2
Գյոտցե, 51, Կլոզե, 71 – Այո , 54, Գյան , 63