Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկ տարով երկարաձգել է «Դինամոյի» հետ գործող պայմանագիրը: Այն ավարտվելու էր հունիսի 30-ին: Այս մասին հայտարարել է ակումբի փոխնախագահ Գենադի Սալավյովը.
«Ներկա դրությամբ մենք երկարաձգել ենք միայն Բերեզովսկու պայմանագիրը՝ մեկ տարով», – նշել է նա:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին «Դինամո» է տեղափոխվել 2012 թվականին՝ «Խիմկիից»: