ՎԻՐՏՈՒԱԼ ՈՒՂԵՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմիկ Ամյանն էլ, հետեւելով Սիրուշոյի օրինակին, որոշեց համացանցի միջոցով շփում հաստատել իր երկրպագուների հետ: RazmikAmyanTv ինտերնետային հաճախականությամբ երգիչը դիմել է իր երկրպագուներին. «Ողջունում եմ բոլորին,  ուրախ եմ, որ 21-րդ դարը հնարավորություն է տալիս ինտերնետով շփվել երկրպագուների հետ:  Խորին շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներիս, որ հավատարիմ են ու նշում են իրենց դժգոհություններն ու դրական կարծիքները: Ինձ համար էլ դա շատ կարեւոր է, որ ես իմանամ իմ պլյուսների ու մինուսների մասին ու շտկեմ դրանք: Մի քիչ լցվել եմ, կնիհարեմ (ծիծաղում է)»: Իսկ թե ինչու է երգիչը ցանկություն հայտնել շփվել այս ձեւով, պատճառը նորություններն են, որոնցով ուզում է  կիսվել: «Առաջին հերթին դա «Եռագույն» տեսահոլովակն է, որը մոտ ժամանակներում պետք է եթեր հեռարձակվի: Սպասվում են նաեւ բազմաթիվ համերգներ արտերկրում: Ողջունում, համբուրում  ու շնորհակալություն եմ հայտնում բոլորին եւ քանի չեմ մոռացել, ասեմ, որ բազմաթիվ Ռազմիկ Ամյաններ կան կայքերում, որոնց չպետք է հավատալ»,-այսպիսին էր երգչի վիրտուալ ուղերձը: 




Լրահոս