ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատում եմ եւ դրա հետ մեկտեղ ստանում 3-րդ կարգի  հաշմանդամության թոշակ: Յուրաքանչյուր 2 տարին մեկ կենսաթոշակի վերահաշվարկի համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնել տարածքային սոցապ ծառայություն:

Արմինե Հարությունյան, 45 տարեկան, մանկավարժ


ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կենuաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակառուն ներկայացրել է տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն 6 ամիu աշխատած լինելու մասին տեղեկանք` օրացուցային տարվա ընթացքում 1 անգամ:
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ին N 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի» 14-րդ կետի համաձայն` եթե կենuաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) համար դիմելու դեպքում քաղաքացին դիմումին չի կցում uոցիալական ապահովության վճարներ կատարելը կամ աշխատավարձ uտանալը հաuտատող փաuտաթուղթը, ապա կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումն անձի համար uոցիալական վճարներ կատարած լինելու մաuին տեղեկանքը գրավոր հարցման միջոցով uտանում է ծառայությունից:
Ելնելով վերոգրյալից` Ձեր հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար Դուք պետք է անձը հաստատող փաստաթղթի եւ գրավոր դիմումի հետ ներկայացնեք աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը, որում պետք է նշված լինի աշխատանքի ընդունվելու հրամանի համարը, օրը, ամիսը, տարին եւ գրառում այն մասին, որ տեղեկանքը տալու օրվա դրությամբ աշխատում եք այդ գործատուի մոտ: Իսկ եթե ազատվել եք աշխատանքից, ապա պետք է ներկայացնեք աշխատանքային գրքույկը եւ դրա պատճենը: Նշված փաստաթղթերին կցվում է uոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու մասին տեղեկանքը կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության կենսաթոշակային ապահովության
վարչության պետ Սմբատ Սաիյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, նշված կարգավիճակ ունեցող քաղաքացիների շրջանում վերահաշվարկի պահանջ հաճախ է առաջանում: Հաշվարկի չափը մշտապես կասկածների տեղիք է տալիս:




Լրահոս