ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աստանան «ռազբորկայի» տեղ չէր, որ Սերժ Սարգսյանը պատասխաներ Ղազախստանի նախագահ Նազարբաեւին»:

Արագած Ախոյան News.am

Բայց ի՞նչ «ռազբորկայի» մասին է խոսում ԲՀԿ-ական պատգամավորը: Ցանկացած բարձրացվող հարց կամ ռեպլիկ նույնիսկ պետությունների նախագահների հանդիպումների ժամանակ ենթադրում է իր պատասխանը: Եվ եթե յուրաքանչյուր պատասխան մենք պետք է «ռազբորկա» համարենք, ապա այդ դեպքում երկրների ղեկավարները եւ դիվանագետները բանակցությունների ժամանակ պետք է ուղղակի լռեն, թե չէ հանկարծ Արագած Ախոյանը դա կորակի որպես «ռազբորկա»: Հավանաբար պատգամավորը Աստանան շփոթում է հայրենի խորհրդարանի հետ, որտեղ, իրոք, շատ քննարկումներ ոչնչով չեն տարբերվում «ռազբորկաներից»:

 

«Իսկ ո՞վ է ասում, որ չենք տալիս, լավ չեն ուզում»:

Գագիկ Մելիքյան «Հրապարակ»

ՀՀԿ-ական պատգամավորը երեւի առնվազն լավ չի հետեւում իրադարձություններին, քանի որ չի կարելի ասել, թե ընդդիմությունը վերահսկողական լծակներ ուզելիս լավ չի ուզում: Ընդհակառակը, շատ լավ էլ ուզում է, նույնիսկ կարեւոր հարցերը թողած՝ ինքն իր մասին օրինագիծ առաջարկելով է զբաղված եւ հենց այդ վերահսկողական լծակների վրա էլ կենտրոնացած է, ինչը տեղ է գտել նաեւ 12 կետերում: Այլ հարց է, որ ՀՀԿ-ն իսկապես չի ուզում տալ այդ լծակները, քանի որ վերահսկվելը ՀՀԿ-ականների համար ձեռնտու տարբերակ չէ, նրանք սիրում են, որ «ինչքան ուզեն, այդքան՝ խփեն» ու իրենց ձեռքը բռնող չլինի:

 
«Գիտեք, ես տեղյակ չեմ այդ հարցից եւ չեմ կարող պատասխանել, թե ինչ է տեղի ունեցել Նախիջեւանի կողմից: Ես տեղյակ չեմ»:

Իվան Վոլինկին 1in.am

Իսկ ինչի՞ց է տեղյակ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը, այն դեպքում, երբ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, Հայաստանում ունի ռազմական բազաներ եւ Հայաստանի սահմանի վրա ցանկացած հարձակում պետք է մտահոգի հատկապես Հայաստանում այդ երկրի ներկայացուցչին: Հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում ինչո՞վ է ընդհանրապես զբաղված Վոլինկինը, ինչո՞ւմն է նա պատկերացնում դեսպանի առաքելությունը՝ միայն Ռուսաստանին նվիրված միջոցառումներ կազմակերպելու եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների գործունեությամբ հետաքրքրվելու մե՞ջ:Իսկ ո՞ւր մնացին դաշնակցային պարտավորությունները:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս