Հանրապետության տարածքում՝
Հունիսի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-26-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ը կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն