ԱԺ տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողովի երեկվա նիստում պարզվեց, որ կառավարության ներկայացրած Հարկային փոփոխությունների
փաթեթում նախատեսված է մինչեւ 2008թ. հունվարի 1-ը կուտակված հողահարկի ու գույքահարկի
պարտքերը զիջել: Եւ մինչ ՀՀԿ-ն կփորձի այս նախաձեռնությունը մատուցել իբրեւ «բարի կամքի
դրսեւորում», իսկ քաղաքական շրջանակները` կառավարական ընտրակաշառք, “”Ժողովուրդ””-ը պարզեց,
որ այս օրինագիծը ՀՀԿ-ի հերթական բլեֆն է: Բանն այն է, որ “”Հարկերի մասին”” ՀՀ օրենքի
30 հոդվածի համաձայն` 3 տարվա վաղեմության հարկային պարտավորությունները կարող են պարզապես
չկատարվել: Այսինքն` այն, ինչ ՀՀԿ-ն փորձում է մատուցել իբրեւ «լավություն», իրականում
օրենքի պահանջ է: Բայց միայն դա չէ զավեշտը: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մեզ
հետ զրույցում, խոսելով այդ նախագծի մասին, ասաց. «””Այդ օրենքը նպատակ ունի չեղյալ հայտարարելու
պարտքերը, մանավանդ որ այդ գումարները դժվար թե երբեւէ մարվեն””: Ինչպես նկատեց մեկ
այլ` Լոռու մարզպետը՝ “”դրանք անհուսալի պարտքեր են»””:
Ժողովուրդ. Դրանք անհուսալի պարտքեր են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ