ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՐԽԻՈ ՌԱՄՈՍԻ ՖԱՎՈՐԻՏԸ

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Բրազիլիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությունից առաջ խոսել է Լուիս Ֆելիպե Սկոլարիի թիմի հնարավորությունների մասին՝ նշելով, որ Բրազիլիայի հավաքականը միշտ եղել է այսպիսի մրցաշարերի ֆավորիտը: «Միշտ երազել եմ խաղալ Բրազիլիայում, եւ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ ստացա նման հնարավորություն։ Մեր հավաքականը լավ հանդես եկավ, սակայն եզրափակիչում պարտվեց բրազիլացիներին»,-նշել է նա: Իսպանիայի հավաքականի հնարավորությունների մասին Ռամոսն ասել է. «Այժմ մենք աշխարհի գործող չեմպիոնն ենք եւ պետք է պաշտպանենք տիտղոսը: Նշենք, որ Իսպանիայի հավաքականն ընդգրկվել է B խմբում եւ կմրցի Ավստրալիայի, Չիլիի եւ Հոլանդիայի հավաքականների հետ:

ԳԵՐՄԱՆԻԱՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ…

Լեգենդար Դիեգո Մարադոնան նշել է, որ աշխարհի 2014 թվականի առաջնության չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդը Գերմանիայի հավաքականն է: «Իմ կարծիքով` Գերմանիայի հավաքականն ամենալավ պատրաստված թիմն է: Իհարկե, դեռեւս եվրոպական որեւէ թիմ չի հաղթել Հարավային Ամերիկայում: Շատ բարդ կլինի նման հաջողության հասնել: Սակայն գերմանացիների կազմում բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ են ընդգրկված։ Յոահիմ Լյովի սաները ֆանտաստիկ են, նրա թիմում համադրված են փորձն ու երիտասարդությունը: Ուշադրություն դարձրեք Մարիո Գյոտցեին: Նա բացառիկ տաղանդ ունի»,- ավելացրել է նա:

ԱՐՈՆՅԱՆ-ԿՐԱՄՆԻԿ` ՈՉ-ՈՔԻ

Նորվեգական Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաեւ Լեւոն Արոնյանը: 7-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ: Խաղաղ ելք ունեցան նաեւ Կառլսեն-Գրիշչուկ, Կարուանա-Տոպալով, Սվիդլեր-Ադգեդստեյն պարտիաները: Կարյակինը սեւերով հաղթեց Գիրիին: Արոնյանն այժմ ունի 7 միավոր եւ 1 միավորով է զիջում 4 առաջատարներին՝ Կրամնիկին, Կառլսենին, Կարյակինինու Կարուանային: Այսօր Արոնյանը սպիտակներով կխաղա Կարուանայի հետ:




Լրահոս