Շոտլանդական բնապատկերները, որոնք հաճախ հեքիաթային տեսարաններ են հիշեցնում, իրական դրախտավայր են լուսանկարչության սիրահար ճանապարհորդների եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար: Լեռնաշղթաներ, ճահճուտներ, անհամար ափամերձ կղզիներ, ծովափնյա ժայռեր եւ յուրօրինակ անտառներ. այսպիսի բնապատկերը կարող է գրավել ցանկացած զբոսաշրջիկի:
Շոտլանդիայի՝ լուսանկարներում հաճախ հայտնվող գեղատեսիլ վայրերի գաղտնիքն այն է, որ բնական լանդշաֆտներն ու պատմական կառույցները հիանալիորեն ներդաշնակվում են միմյանց: Հնագույն ամրոցներն ու կիսաքանդ կամուրջները Շոտլանդիայի ողջ տարածքում ներկայանում են որպես շրջակա միջավայրի բնական շարունակություն:
ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ