Ինչպես են ապրում Արդարադատության նախարարի տեղակալները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել նախարարների տեղակալների ունեցվածքները: Այս անգամ կներկայացնենք իրավիճակն Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի տեղակալների դեպքում:

Նախարարի առաջին տեղակալը Գրիգոր Մուրադյանն է, ով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և ունեցվածքի հայտարարագրում ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի ներկայացրել:

Ըստ հայտարարագրի` Մուրադյանն ունի 24 մլն դրամ և 40 հազար եվրո: Նրա եկամտի միակ աղբյուրը` 2013-ին եղել է աշխատավարձը:

grigor

 

Մանուկյանի տեղակալ Արման Թաթոյանի հայտարարագրում ևս բացակայում են գույքի մասին տվյալները: Ըստ հայտարարագրի` նա ունի 3500 դոլար, 15 մլն 300 հազար դրամ և 8500 եվրո: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունների շնորհիվ նախարարի տեղակալը վաստակել է 3 մլն-ից ավել գումար:

arman

Վերջերս նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնած Արսեն Մկրտչյանն իր հայտարարագրում մի փոքր շռայլ է գտնվել` նշելով նաև անշարժ գույք: Ըստ դրա` նա ունի երկու անհատական բնակելի տուն և հասարակական նշանակության շինություն. ունի նաև Lexus ֆիրմայի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց:

Մկրտչյանի դրամական միջոցները կազմում են 2 մլն դրամ և 18 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում միայն տարբեր աշխատանքի վարձատրություններից նա վաստակել է 13 մլն դրամից ավել գումար:

arsen

Նախարարի մյուս տեղակալ Սուրեն Քրմոյանը ևս վերջերս է ստացել իր պաշտոնը: Ըստ հայտաարագրի` նա ունի երկու բնակարան և մեկ ավտոտնակ, ինչպես նաև` KIA մակնիշի ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Նրա դրամական միջոցները կազմում են 75 հազար դոլար, 3 մլն 500 հազար դրամ և 15,500 եվրո:




Լրահոս