
Առաջնորդվելով գաղափարական ընդհանուր մոտեցումներով եւ ելնելով Հայաստանի ապագայի իրենց տեսլականից, “”Համերաշխություն”” կուսակցությունը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարել “”Բարգավաճ Հայաստան”” կուսակցությանը՝ ներդնելով ողջ ջանքն ու եռանդը: Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը՝ քիչ առաջ ավարտված կուսակցության 4-րդ համագումարի ժամանակ: Համագումարին ԲՀԿ ն ներկայացել է փոխնախագահ Սամվել Բալասանյանի մակարդակով, ով և ընթերցեց Գագիկ Ծառուկյանի ուղերձը: