
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան հիվանդանոց է տեղափոխվել որովայնի շրջանում սուր ցավերի պատճառով: ՀԱՀ ներկա նախագահ Ջեյկոբ Զումայի աշխատակազմից հայտնել են, որ 93-ամյա Մանդելան որոշ ժամանակ գանգատվել է որովայնի ցավերից, և որոշվել է, որ նա պետք է գտնվի բժշկական վերահսկողության տակ: