Այսօր «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» հայտնի գրքի հեղինակի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1936 թվականի հունիսի 23-ին է ծնվել ամերիկացի գրող, փիլիսոփա Ռիչարդ Դեվիդ Բախը: Նա առավել հայտնի է իր «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» և «Պատրանքներ» բեստ-սելլերներով։

Բախը ծնվել է Իլինոյս նահանգում։

Սովորել է Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ համալսարանում։ Ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում։ Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները վերաբերում են թռիչքի թեմային։ Բախին համաշխարհային ճանաչում բերեց «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» (1970)։

Առաջին ամուսնությունից Բախն ունեցել է 6 երեխա։ 1970-ին նա ամուսնալուծվել է։ «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» ֆիլմի (1973) նկարահանումների ժամանակ ծանոթացել է Լեսլի Պերրիշ դերասանուհու հետ, և 1981-ին նրանք ամուսնացել են։ Լեսլին դարձել է «Կամուրջ հավերժության վրայով» (1984), «Միակը» (1988) գրքերի հերոսուհին։




Լրահոս