Ֆուտբոլի աշխարհի առաջնության 11-րդ օրը` հունիսի 23-ին տեղի կունենան հետևյալ հանդիպումները:
Երևանի ժամանակով 20:00 հանդիպելու են Ավստրալիայի և Իսպանիայի հավաքականները: Նրանք երկուսն էլ ընդգրկված են B խմբում և երկուսն էլ դեռևս միավոր չեն վաստակել:
Նույն ժամին կհանդիպեն նաև Չիլին և Հոլանդիան, ովքեր նույն խմբի առաջատարներն են` վեց միավորով: Արդեն 23:59 կհանդիպեն A խմբից Խորվաթիան և Մեքսիկան: Վերջինս ունի չորս միավոր, իսկ Խորվաթիան` 3: