“”Facebook”” սոցիալական ցանցից խոստովանել են, որ հնարավորություն ունեն կարդալու սոցիալական ցանցերի հավելվածներ ներբեռնած՝ սմարթֆոն օգտագործողների տեքստային հաղորդագրությունները””,-գրում է ամերիկյան Foxnews.com կայքը՝ վկայակոչելով բրիտանական The Sunday Times պարբերականը: Պարզվում է, որ Facebook -ն այդ անձնական տվյալներին մատչում ստանում է սեփական տեքստային ծառայության փորձարկումն սկսելիս: Կայքը հավելում է, որ Facebook –ը “”լրտեսելու”” հարցում միակը չէ. նկարների փոխանակման Flickr կայքը, ծանոթությունների ցանց Badoo-ն, հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման Yahoo Messenger ծրագիրը ևս մատչում ունեն սմարթֆոն օգտագործողների անձնական տվյալներին, ինչպես օրինակ տեքստային հաղորդագարություններին: “”Դա հաստատում է այն, որ որոշ հավելվածներ նույնիսկ թույլ են տալիս լսել հեռախոսազրույցները, իսկ օրինակ YouTube-ը կարող է մատչում ունենալ սմարթֆոնների տեսախցիկին և կառավարել այն՝ լուսանկարել, կամ տեսագրել””,-ասված է հոդվածում: “”Ձեր անձնական ինֆորմացիան արժեքավոր ապրանք է, և ընկերություններն ամեն ինչ կանեն, հնարավորինս ավելի շատ տեղեկություն “”ձեռք գցելու”” համար””,- ասել է Privacy International խմբի ներկայացուցիչ Էմմա Դրափերը:Պարբերականն ընդգծում է, որ սմարթֆոնների միջոցով հնարավոր է հարյուր հազարավոր հավելվածներ ներբեռնել, վիճակագրական տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ սմարթֆոն օգտագործողների 70 տոկոսն այս կամ այն հավելվածը ներբեռնելիս ընդհանրապես չի ընթերցում, կամ հազվադեպ է ընթերցում գաղտնիության պայմանները:
Facebook-ն ընթերցում է ձեր տեքստային հաղորդագրությունները, YouTube-ը` լուսանկարում ձեր իսկ հեռախոսից. The Sunday Times
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ