ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ԾԵԾԵԼ ԵՆ
Քիմ Քարդաշյանի մտերիմ ընկերուհին՝ հաղորդավարուհի եւ մոդել Բրիթնի Գաստինոն, դաժանաբար ծեծի է ենթարկվել Հոլիվուդի հյուրանոցներից մեկում։ Դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, սակայն այդ մասին միայն այժմ է հայտնի դարձել։ Բրիթնին այս ընթացքում եղել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։ Նրա խոսքով՝ իրեն ծեծողը հայտնի տղամարդ է, ում անունը դեռ չի հրապարակվում: Թե ինչն է եղել ծեծի պատճառը, նույնպես չի հաղորդվում։ Սակայն հայտնի է, որ հաղորդավարուհին չի պատրաստվում ամեն ինչ այդպես թողնել. նա իրեն ծեծողին դատի է տալու։
ՋԵՅ-ԼՈՆ ԿԵՐԳԻ
Ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա բրազիլական Սան Պաուլու քաղաքում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: ՖԻՖԱ-ն ուրախ է, որ մունդիալի պաշտոնական «We are one» եգով բացման արարողությանը հանդես կգան շատ աստղեր: Այսպիսով, «We are one» երգը Սան Պաուլուի «Արենե Կորինթիանս»-ում կկատարեն Ջենիֆեր Լոպեսը, ռեփեր Պիտբուլը եւ բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեն: Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման 25-րոպեանոց արարողությանը, ընդհանուր առմամբ, կմասնակցի 600 արտիստ: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Ջեյ-Լոն հրաժարվել է Սան Պաուլու գնալ: Երգչուհու ներկայացուցիչները հայտնել էին, որ դա կապված է նրա համերգային շրջագայությունների սեղմ ժամանակացույցի հետ: Սակայն այսօր նրանք տեղեկացրել են, որ երգչուհին որոշել է չվշտացնել իր երկրպագուներին եւ ֆուտբոլի ֆանատներին:
ԽԱՌԱՏՅԱՆԸ` ՊՐՈԴՅՈՒՍԵՐ
Հայազգի հայտնի դերասան Դմիտրի Խառատյանն օրերս Մոսկվայում ներկայացրել է իր առաջին պրոդյուսերական աշխատանքը: Դա պատմական ֆիլմ է` կատակերգական տարրերով, որը կոչվում է «Ֆորթ Ռոսս. արկածներ որոնելիս»։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Մաքսիմ Մատվեեւը, Աննա Ստարշենբաումը եւ Կիրիլ Պլետնյովը։ Ռեժիսորը Խառատյանի որդու կնքահայր Յուրի Մորոզն է։ ֆիլմի հերոսները ճամփորդում են ժամանակի մեջ եւ փորձում ազդել Ռուսաստանի պատմական կարեւոր իրադարձությունների վրա` մասնավորապես Մատվեեւի կերպարը փորձում է խլել Ալյասկան ԱՄՆ-ից։