Փետրվարի 26-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի տարածքում Բելազ մակնիշի բեռնատար ավտոմեքենան աշխատանքներ կատարելու ժամանակ կողաշրջվել է, որի հետևանքով վարորդը` Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 56-ամյա Առուստամ Առուստամյանը տեղում մահացել է: Հանք է ժամանել ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Գևորգ Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Սարգսյանը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Մահվան ելքով պատահար Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ