
Փետրվարի 26-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի 1.5-րդ կմ-ի հատվածում մերկասառույցի պատճառով իրար են բախվել Երևանի բնակիչ, 53-ամյա Արա Ամիրյանի վարած Լեքսուս RX 300 մակնիշի 02 ՏՕ 030 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ, 31-ամյա Ալիկ Բաղդասարյանի վարած Օպել վեկտրա մակնիշի 28 ՍԼ 181 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լեքսուս-ի ուղևորներ, 52-ամյա Անահիտ Ամիրյանն ու 23-ամյա Պերճ Ամիրյանը առաջին բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Օպել -ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ 21-ամյա Ազատուհի Գրիգորյանն ու 24-ամյա Աննա Գրիգորյանը տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: