Արաբկիրում հնչած կրակոցներից տուժածի վիճակը գնահատվում է բավարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 28-ամյա Արսեն Չիչյանը կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ նույն օրը՝ ժամը 01.25-ին, անհայտ անձը Գյուլբենկյան փողոցի թիվ 31 շենքի բակում, դեռևս չպարզված հրազենից, կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արսեն Չիչյանը ստացել է ձախ ձեռքի բութ մատի և ցուցամատի վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ և չկրակված 1 փամփուշտ:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով հրազեն կրելը)և 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

«Արմենիա» ԲԿ-ից Armlur.am-ին հայտնեցին, որ Արսենը հոսպիտալացվել է, վիճակը կայուն բավարար է:

Տաթև Հարությունյան




Լրահոս