Ստի դետեկտորն ու ԱՄՆ-ի կողմից հսկողության տակ վերցվածների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի իշխանությունները «չստուգվածների» ցանկում են ներառել և հատուկ հսկողությոն տակ վերցրել 5 ռուսական ձեռնարկություն՝ դրանով իսկ զարմացնելով ոչ միայն այդ կազմակերպություններին, այլև՝ փորձագետներին. տեղեկացնում է BBC-ն:

Արդյունաբերության և անվտանգության ամերիկյան բյուրոյի ուշադրության կենտրոնում են հայտնվել ռուսական պաշտպանական ձեռնարկությունը, տիեզերական հետազոտությունների համար սարքավորումներ պատրաստող ընկերությունը և համեմատաբար ոչ մեծ պոմպերի գործարանը:

ԱՄՆ-ը չի բացառում, որ այդ ձեռնարկությունները վերարտահանում են ամերիկյան արտադրանքը կամ տեխնոլոգիաները այն օգտվողներին, որոնք, ԱՄՆ-ի օրենքներով չպետք է այն ստանան, օրինակ`ծայրահեղականներին:

Վերը նշված ցանկում ներառված է նաև «Բիզնեսի անվտանգության ակադեմիան», որի աշխատակիցների թիվը չի գերազանցում 50-ը, և որի` ԱՄՆ-ի հետ համագործակցության միակ անհաջող փորձը եղել է 2012թ., երբ կազմակերպությունը փորձել է այդ երկրից ստի դետեկտոր ներմուծել:




Լրահոս