Armenian text to speach

Ջիհադականները սպառնում են Բրիտանիայի անվտանգությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սքոտլանդ Յարդի ղեկավարներից մեկը համարում է, որ Բրիտանիայի իրավապահ մարմինները երկար տարիներ ստիպված կլինեն դիմակայել այն վտանգին, որը տուն վերադառնալուց հետո կներկայացնեն այժմ սիրիացի ապստամբների կողմից պատերազմող բրիտանացիները:

Լոնդոնյան ոստիկանության պետի տեղակալ Քրեսսիդա Դիկը գտնում է, որ սիրիական հակամարտությունը Բրիտանիայի համար հանդիսանում է «երկարաժամկետ ահաբեկչական վտանգ»:

Նրա խոսքով՝ այս պահին Սիրիա պատերազմելու է մեկնել 500 բրիտանացի, սակայն նրանց ճշգրիտ թիվը ոչ մեկին հայտնի չէ:

«Մենք իսկապես շատ անհանգստացած ենք, քանի որ այդ մարդիկ կարող են վերադառնալ երկիր՝ ունենալով զինվորական պատրաստություն», – ասել է Դիկը, որը ղեկավարում է Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական օպերացիաները:

Սկոտլանդ Յարդի ղեկավարի տեղակալը կարծում է, որ Բրիտանիա վերադառնալով՝ նախկին ջիհադականները «կարող են ուրիշներին դրդել բռնության, կամ էլ իրենք կարող են բռնության աղբյուր դառնալ»:

«Թեև դա դժվար է, սակայն նրանք կարող են առևտրի վաճառքով զբաղվել», – ասել է Քրեսսիդա Դիկը BBC-ին տված հարձազրույցում:




Լրահոս