ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին անսպասելի ժամանել է Իրաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նախապես չհայտարարված այցով ժամանել է Իրաք:

Սուննի գրոհայինների կողմից չդադարող հարձակումների ֆոնին՝ պետքարտուղարը հանդիպելու է վարչապետ Նուրի Մալիկիի և երկրի այլ քաղաքական առաջնորդների հետ. տեղեկացնում է BBC-ն:

Հունիսի սկզբին «Իրաքի և Լևանտի իսլամական պեություն» (ԻԼԻՊ) խմբավորման գրոհայինները գրավել են Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, և ներկայումս վերահսկում են Իրաքի տարածքի զգալի մասը:

Իրաքի իշխանությունները ցանկանում են, որ ԱՄՆ-ն, Եվրոպան և ՄԱԿ-ը անհապաղ միջոցներ կձեռնարկեն ճգնաժամից դուրս գալու համար, ներառյալ` օդային հարվածները:

Ավելի վաղ ելույթ ունենալով Կահիրեում՝ Քերրին հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ի բռնության գաղափարախոսությունը սպառնում է ոչ միայն Իրաքին, այլև՝ ողջ տարածաշրջանին»:




Լրահոս