
Երուսաղեմի քաղաքային գերեզմանատներում տեղի պակասը ստիպել է ճարտարապետներին նոր ուղիներ փնտրել փակուղուց դուրս գալու համար, ինչն էլ հանգեցրել է մի սենսացիոն որոշման՝ ստեղծել բազմահարկ գերեզմանոց: 25 միլիոն շեքել արժողությամբ նախագիծը կսկսվի իրականացվել մոտ ժամանակներս: Այն թույլ կտա 35 հազար նոր գերեզմանատեղ ստեղծել Երուսաղեմի Ար-Մենուհոտ լեռան վրա: Իսրայելցիներն արդեն հիմա, նախապես կարող են իրենց համար գերեզման պատվիրել, նաև կոլեկտիվ հիմունքներով՝ ընտանիքի համար: