
Այսօր Սիրիայի կառավարական զորքերը վերսկսել են ռմբակոծությունները Հոմսում,- գրում է Reuters-ը:Առնվազն երկու մարդ է զոհվել, իսկ վիրավորների մասին չի նշվում: Հիշեցնենք, որ Հոմսում ռմբակոծությունները շարունակվում են փետրվարի սկզբից. այս ընթացքում զոհվել են հարյուրավոր մարդիկ: Ռմբակոծություններից ամենաշատը տուժում է Բաբ Ամր թաղամասը: