Ոչ ոք Հայաստանին ոչինչ չի հարցնում. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին մամուլի ազգային ակումբում հասարակական-քաղաքական քննարկում է: Քննարկման մասնակից, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն իր խոսքում նշեց, թե ինչպես կարելի է համատեղել Եվրասիական տնտեսական միությունն ու Հայաստանի կողմից արդեն իսկ ընտրված ճանապարհը` Մաքսային միությունը:

Դեսպանը դրական գնահատեց Հայաստանի նպատակասլացությունը` ապահովել երկրի և ազգի անվտանգությունը, մյուս կողմից՝ ժողովրդավարական տնտեսական զարգացման ապահովումը:

«Սա, իհարկե, հաշվի առնելով` կարևոր է փոխկապակցվածությունը: Սա էր հայաստանյան իշխանություններին մղում երկու որոշում կայացնելուն: Երկիրը կանգնած է երկընտրանքի առջև… Եվրամիություն, որի հետ միտում ունի ասոցացվելու. սա այն ցանկությունն է, որը ևս մեկ անգամ վիլնյուսյան գագթնաժողովում նշվեց: Այս կրկնակի որոշումը ներգրավվում է Հայաստանի որդեգրած դիվանագիտության մեջ:

Կասկած չկա, որ Հայաստանը արևելյան գործակցության մեջ ընթացել է նաև գործակցության Ռուսաստանի հետ: Այս նախաքայլերը հաստատվել են կառավարության թե՛ նախկին, թե՛ այսօրվա ղեկավարների մակարդակով, ովքեր նշել էին «և՛… և՛», ոչ թե՝ «կամ… կամ»: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, նրա դիրքորոշումը ևս մեկ անգամ հստակ նշվեց Ֆրանսիայի նախագահի կողմից, ով առաջարկել էր տարբերակված մոտեցում ցուցաբերել»,- ասաց դեսպանը:

Նա հիշեցրեց, որ Ֆրանսուա Օլանդը կոչ էր արել գտնել մի բանաձև, որը հնարավորություն պիտի տար ասոցացվելու ԵՄ-ին, քանի որ Հայաստանը խորապես եվրոպական է իր պատմությունով, անցած ճանապարհով, և վերջապես՝ ժողովրդի կամքով. «Ուկրաինական ներկայիս թնջուկը հաշվի առնելով` ոչ ոք Հայաստանին չի հարցնում ոչ մի բան: Ո՛չ Երևանում, ո՛չ Եվրոպական կենտրոնակայաններում այս խոսակցությունը օրակարգում չէ»:

Ֆրանսիայի դեսպանը համոզմունք հայտնեց, որ այսօր ոչ ոք չի ցանկանում անդրադառնալ այս թեմային:

«Հայաստանը հայտնվել է մի խնդրի առաջ, որին լուծում տալն իր ուժերից վեր է, բայց առկա է խնդիր, որում Հայաստանը լիովին մասնակից է լինելու, և խնդիր, որում Հայաստանը կարող է իր օժանդակությունը բերել: Համոզված եմ, որ ձեր աշխատանքները պետք է օժանդակեն այս հեռանկարների լուծմանը»,- եզրափակելով խոսքը՝ ասաց դեսպան Ռենոն:

Այս պահին ՀՀ ներկայացնող մի քանի գործիչներ ներկայացնում են իրենց տեսակետները:

Մանրամասները` քիչ ուշ:




Լրահոս