Պարզվում է՝ լուսանկարել կատուներին ու շներին սիրում էին անգամ անցյալ դարի սկզբներին:
ԱՄՆ-ի կոնգրեսի գրադարանը ներկայացրել է հայտնի ամերիկացի մանկագիր ու լուսանկարիչ Հարրի Ուիտեր Ֆրիսի (1879-1953) աշխատանքները, որոնց մեջ կատուներն ու շները հանդես են գալիս մարդկանց հագուստով և նրանց բնորոշ իրավիճակներում: Լուսանկարները հեղինակություն են բերել հեղինակին:
Լուսանկարներն օգտագործվել են ինչպես մանկական գրքերում, այնպես էլ՝ թեմատիկ բացիկներում: