
Արդար ընտրություններ անցկացնելու համար Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հավաքագրում է կամավորներ,-այսօր Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում հրավիրված քննարկմանը հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: “Ընտրություների կայացումն ավելի կարևոր է, քան մեր սեփական քվեների ապահովման հարցը: Իսկ դրա միակ ճանապարհը շուրջ 2000 կամավորների հավաքագրումը կլինի, ովքեր կլինեն, անվախ, օրենքից գիտակ, չեն կաշառվի և համագործակցելով քաղաքական ուժերի հետ՝ կերաշխավորեն արդար ընտրությունները”,- ասաց նա: