Մոսկվայի մասնավոր համալսարաններից մեկի 54-ամյա ռեկտորը ձերբակալվել է մարմնավաճառության մեջ ներքաշելու և կազմակերպելու կասկածով: Ոստիկանությունը հայտնաբերել է գումարի դիմաց սեքսուալ ծառայությունների մատուցմամբ զբաղվող մի քանի սաունաներ և գիշերային ակումբներ, որոնք գործել են կասկածյալի ղեկավարությամբ:
Ընդ որում, «զվարճանքի վայրերից» մեկը գտնվել է հենց համալսարանի տարածքում գործող առողջական կենտրոնում:
Ռեկտորն ուներ մերձմոսկովյան շրջանում ապրող 52-ամյա ուզբեկստանցի օգնական, որը հետևում էր կարգ ու կանոնին, համակարգում «օբյեկտների» գործունեությունը և վարում հաշվապահությունը:
Հանցավոր խմբի մեջ էր նաև գանձապահը, որը գանձում էր ինտիմ-ծառայությունների դիմաց տրվող գումարները: Խմբում ներառված էին մարդիկ, որոնք մասնավոր կլինիկաներում պարբերաբար բժշկական զնման էին ենթարկում մարմնավաճառներին, և նույնիսկ PR-մենեջեր, որը հավաքարգում էր «մերսող» անձնակազմը և աղջիկների տվյալները տեղադրում համապատասխան մասնագիտացված ամսագրերում:
Մոտ ժամանակներս բոլոր գործող անձանց մեղադրանք կառաջադրվի, նշում է Интерфакс-ը: