
“Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915թ. դեպքերը ցեղասպանություն չանվանեց, հայկական լոբբին որոշեց ողջ չարությունն ինձ վրա թափել”,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Բրայզան հավելել է, թե ԱՄՆ-ում հայկական լոբբին ամեն ինչ արել է իրեն կողմնակալ ներկայացնելու համար: Բրայզան չի բացառել, որ դեսպանի իր կարիերան հենց սեփական ամուսնության զոհը դարձավ:Մեթյու Բրայզայի թեկնածությունն ամիսներ շարունակ չէր հաստատվում ԱՄՆ Սենատում։ ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի կողմից առաջադրված թեկնածունները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից։Սակայն այն դեպքում, երբ Կոնգրեսը միջնստաշրջանային արձակուրդում է գտնվում, ապա երկրի նախագահը կարող է կադրային նշանակումներ կատարել միանձնյա՝ առանց Սենատի հավանության։ԱՄՆ Սենատը, սակայն, 2011թ. վերջին չհաստատեց Բրայզայի թեկնածությունը. Օբամայի վերոնշյալ հրամանը կորցրեց իր ուժը, իսկ Բրայզան ստիպված եղավ Վաշինգտոն վերադառնալ։