ԹՈՒՐՔԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ, ԲԱՅՑ ՀՕԳՈՒՏ ՀԱՅԵՐԻ
«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը երեկ ներկայացրել է փառատոնի հետ կապված որոշ «ստվերային կողմեր»` նշելով, որ համաշխարհային մեծության որոշ աստղեր աստղաբաշխական գումարներ են պահանջում երեւանյան կարմիր գորգին ներկա լինելու համար, եւ սկզբունքորեն մերժվում: Խոսելով Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի մասին՝ Սուսաննա Հարությունյանը նկատեց, որ այս պլատֆորմի նպատակը Թուրքիայում առկա չպատմված պատմությունները ներկայացնելն է, պատմական, քաղաքական, մշակութային կնճռոտ հարցերը ջրի երես հանելը` թուրք կինոգործիչների միջոցով եւ նրանց աչքերով, բայց` հայանպաստ: Որպես օրինակ փառատոնի գեղարվեստական ղեկավարը նշել է Ստամբուլի կինոփառատոնում մրցանակների արժանացած «Դիար» վավերագրական ֆիլմը, որը պատմում է ազգությամբ քուրդ ռեժիսորի հայ պապիկի՝ «գյավուրի» մասին:
17 ՄԼՆ ԴՈԼԱՐ` ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՀԱՄԱՐ
Գաղտնիք չէ, որ շքեղ ու թանկարժեք մեքենաների սիրահարները պատրաստ են ահռելի գումարներ ծախսել ոչ միայն իրենց ուզած փոխադրամիջոցը, այլ նաեւ մեքենայի համարանիշը գնելու համար։
Աշխարհի ամենալյուքսային համարանիշներից մեկը՝ F1-ը, 17 մլն դոլարով հանվել է վաճառքի։ Ներկայում այն ամրացված է Bugatti Veyron «սուպերքարին», որը պատկանում է Աֆզալ Խան անունով հայտնի արաբ գործարարի։
Աղբյուրը նշում է, որ 6 տարի առաջ F1-ը դարձյալ վաճառքի էր հանվել եւ դրա ներկայիս տերը վճարել էր մոտ 750.000 դոլար։ Գործարարը վերջերս մերժել է Մերձավոր Արեւելքից պոտենցիալ մի գնորդի, ով համարանիշի համար առաջարկել էր 14 մլն դոլար։
50 CENT-Ը ԾԱՂՐԵԼ Է Ա. ՋՈԼԻԻՆ
Ռեփեր 50 Cent-ը ծաղրել է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին: Խոսքը վերաբերում է վերջերս էկրաններին հայտնված «Maleficente» ֆիլմին, որտեղ Ջոլին մարմնավորել է չար կախարդին: Ռեփերը նկարահանվել է «MaleFiftyCente» կոչվող թրեյլերում, որը ցուցադրվել է ամերիկյան հայտնի շոուներից մեկի ժամանակ: