
ՀՀԿ-ն ունեցել է կշիռ, ունեցել է ներուժ, բայց հեղինակություն երբեք չի ունեցել,-այսօր լրագրողների հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա նշեց, որ իր քննադատությունն ուղղված է ՀՀԿ-ին, քանի որ ժողովուրդն ընկած է պարտքերի տակ: Բանախոսը տեղեկացրեց, որ պայքարելու է, բայց, իր համոզմամբ, հաղթելու է ուժն ու փողը: Համատեղ ասուլիսի մյուս բանախոսի՝ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ կուսակցության հեղինակության բաղադրիչներն են սկզբունքները, առաջնորդը, կենսագրությունը: Նա նաեւ չհամաձայնեց լրագրողների այն պնդումներին, թե մարդկանց ստիպելով են ՀՀԿ անդամատոմսեր բաժանում: