
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երեկ Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին մարզումն անցկացրեց կիպրոսյան միջազգային հավաքի շրջանակներում: Մոտ մեկ ժամ տևած մարզումը Վարդան Մինասյանի գլխավորած թիմն անցկացրեց Լիմասոլից ոչ հեռու գտնվող խաղադաշտերից մեկում:Նույն օրը թիմին միացան Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Մասիս Ոսկանյանը և Արազ Օզբիլիսը: Այսօր Լիմասոլ կժամանի Ռոման Բերեզովսկին, իսկ մեկ օր անց` Յուրա Մովսիսյանը: Ազգային հավաքականին չի միանա Զավեն Բադոյանը, ով վնասվածք է ստացել: Սերբիայի և Կանադայի ազգային հավաքականների հետ հանդիպումներից առաջ Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի ևս երկու մարզում` փետրվարի 27-ին` Երևանի ժամանակով 19:00-ին և փետրվարի 28-ին` 12:30-ին: