Ինչպես հայտնել էինք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:
Ոստիկանները բերման ենթարկեցին ևս մեկ քաղաքացու: Պատճառն այն էր, որ քաղաքացին բարձրախոսով էր խոսում, իսկ ոստիկանները պահանջեցին անջատել այն, սակայն վերջինս չհնազանդվեց:
Մոտավոր տվյալներով՝ արդեն բերման է ենթարկվել 30 քաղաքացի: Մի քանի րոպե անց որոշում է հրապարակվելու, որից հետո ակցիայի մասնակիցները գնալու են Ոստիկանության մասնաշենք` իրենց բերման ենթարկված ընկերներին ազատելու համար: