Լարված իրավիճակ` Սարյան փողոցում. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները բերման են ենթարկվում (Ուղիղ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Սարյան փողոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և այստեղ հավաքված քաղաքացիներից մի քանիսին ոստիկանները բերման են ենթարկում: 

Նախօրեին Armlur.am-ը հայտնել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչները պայմանավորվել էին հավաքվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց և պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:

Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, տեղում է նաև Երևանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանը:

Armlur.am-ի տեսանյութը` քիչ ուշ:

Ուղիղ միացումը՝ 1in.am

 




Լրահոս