Սարկոզին առաջ է անցել Ֆրանսուա Օլլանդից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում է kommersant.ru  -ն, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նախընտրական քարոզարշավի սկսվելուց մեկ շաբաթ անց հաղթում է գլխավոր մրցակից Ֆրանսուա Օլլանդին: Սակայն, ընտրությունների երկրորդ փուլում Սարկոզիի համար կանխատեսումներն առաջվա պես անբարենպաստ են: Մի քանի ֆրանսիական ԶԼՄ-ների պատվերով հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի /CSA (Conseils Sondages Analyses)/ հարցումների համաձայն` Նիկոլա Սարկոզին առաջին փուլում կհավաքի ձայների 27%-ը, իսկ սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլլանդը` 28%-ը: 




Լրահոս