Հռոմի պապը կարտաքսի մաֆիան եկեղեցուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը յուրովի պայքար է սկսել մաֆիայի դեմ: Հանցավոր խմբավորումներով հայտնի իտալական վայր կատարած այցի ժամանակ պապը մաֆիայի անդամներին սատանայի երկրպագուներ է անվանել և ակնարկել, որ կարտաքսի նրանց եկեղեցուց. տեղեկացնում է vesti.ru-ն:

Այդ մասին Ֆրանցիսկոսը հայտարարել է ժամերգության ժամանակ, որին ներկա են եղել մի քանի հազար մարդ: Պապը նրանց կոչ է արել պայքարել չարիքի դեմ և դիմակայել մաֆիային:

«Նրանք, ովքեր իրենց կյանքում ընթանում են չարի ուղով, ինչպես դա անում են մաֆիոզները, ոչ մի ընդհանուր բան չունեն Աստծո հետ: Նրանք արտաքսված են եկեղեցուց», – նշել է հովվապետը:

Պապը հատուկ խոսել է առավել հայտնի միջազգային մաֆիող խմբավորման` Նդրագետների հասցեին, որը, պապի խոսքով, երկրպագում է չարին և արհամարհում ընդանուր բարօրությունը. տեղեկացնում է РИА Новости-ն:

Նդրագենտները հպարտանում են եկեղեցու հետ իրենց մտերմությամբ, որին հաճախ առատաձեռն նվերներ են անում, օրինակ` հողատարածքների տեսքով:

Իր եկամուտները Նդրագենտան ստանում է ինչպես անօրինական, այնպես էլ՝ օրինական բիզնեսից: Թմրավաճառությունը, միջուկային նյութերի վաճառքը, «սև» փողերի շրջանառությունը նրա գործունեության մեջ զուգորդվում են շինարարության, ռստոռանային բիզնեսի, մանրածախ առևտրի հետ: Սյդ գործունեության տարեկան շրջանառությունը հասնում է 53 մլրդ եվրոյի, ինչը կազմում է իտալական տնտեսության ծավալի 3,5%-ը:




Լրահոս