Երիտասարդները կոտրում են կարծրատիպերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթվա ընթացքում 41 երիտասարդներ Հայաստանից, Խորվաթիայից, Վրաստանից, Իտալիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Իսպանիայից և Ուկրաինայից կմասնակցեն Աղվերանում անցկացվող«ՔայլԱռաջ» երիտասարդների միջազգային փոխանակման ծրագրին, որի նպատակն է խթանել երիտասարդների շրջանում հանդուրժողականությունը և օգնել նրանց կոտրել կարծրատիպերը՝այլազգությունների և մշակույթների նկատմամբ։

«Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ ներկայացված երկրների մշակույթի ն և սովորույթներին, ինչպես նաև բացահայտել կարծրատիպերի ձևավորման աղբյուրները»,-նշեց պատասխանատու կազմակերպության նախագահ Աննա Պլուզյանը.«Բացի այդ մենք կցանկանայիք նաև խթանել հարգանքը այլ մշակույթների նկատմամբ»։

Ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ միջմշակութային երկխոսության համար և այս կերպ բարձրացնել մասնակիցների ճանաչողականությունը և իրազեկությունը այլ մշակույթների վերաբերյալ։

Ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին ներկայացնել իրենց մշակույթը այլ երկրների երիտասարդներին, ինչպես նաև ճանաչել այլ մշակույթները և նրանց արժեքները։Այս ծրագրի ընթացքում մասնակիցները կընդգրկվեն ստեղծագործական տարբեր աշխատանքային խմբերում, կմասնակցեն զանազան քննարկումներ ի և թիմային խաղերի, ինչը կօգնի նրանց լինել ավելի ինքնավստահ, թույլ կտա կոտրել կարծրատիպերը այլ մշակույթների վերաբերյալ և ստեղծել ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտ։

Մասնակիցները նաև հնարավորություն կունենան այցելել Հայաստանի մշակութային վայրեր և մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին և արժեքներին։

«ՔայլԱռաջ» երիտասարդների փոխանակման ծրագիրն կշարունակվի մինչև հունիսի 27-ը։Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության «YouthinAction» ծրագրի շրջանակներում և իրականացվում է Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (YouthforExchangeandCooperation) տեղական երիտասարդական կազմակերպության միջոցով։

Սույն ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ: Սույն հրապարակումն արտահայտում է միայն հեղինակի տեսակետը և Եվրոպական Խորհուրդը չի կարող որևէ կերպ պատասխանատվություն կրել հրապարակման բովանդակության համար:




Լրահոս