![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/27//18867.jpg)
Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում Թումանյան 15 Ա շենքի 3-րդ հարկի պատուհանին փակցված հովանոցը պոկվել և ընկել է։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ,լսեցինք ուժեղ ձայն, մեկ էլ էն տեսնենք, որ մի քանի երիտասարդներ հովանոցի տակից մի երիտասարդի դուրս բերեցին և շտապ ավտոմեքենայով տեղափոխեցին, հավանաբար՝ հիվանդանոց։ Հովանոցն ունի մոտ 3 մ երկարություն և 1,5 մ լայնություն, ծանրությունը՝ մոտ 100 կգ։ Ի դեպ, նշված շենքում նմանատիպ մի քանի հովանոց կա և չկան լուրջ երաշխիքներ, որ մյուս հովանոցներն էլ չեն պոկվի։ Պարզվում է վիրավոր երիտասարդի ինքնությունը։