ԵՄ սկսում է վիզաների դյուրացման բանակցությունները Հայաստանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին հայտնում են ԵՄ երևանյան գրասենյակից, ԵՄ սկսում է վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցությունները Հայաստանի հետ: Այսօր Եվրոպական միությունը, ներկայացված Եվրոպական հանձնաժողովի կողմից և Հայաստանի կառավարությունը, ներկայացված Արտաքին գործերի նախարարության կողմից, սկսեցին երկու համաձայնագրերի բանակցությունները՝ դյուրացնելու համապատ  ասխանաբար կարճաժամկետ վիզաների տրամադրման ընթացակարգերը, ինչպես նաև Եվրոպական միության և Հայաստանի միջև անօրինական միգրանտների ռեադմիսիան։ Հայաստանի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի բանակցությունները հաջորդում են մարդկանց միջև շփման բարելավմանը վերաբերող 2009թ. Պրահայի Արևելյան Գործընկերության Գագաթնաժողովի ժամանակ ստանձնած քաղաքական հանձնառությունը։ 2011թ. սեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովն առաջարկեց Հայաստանի հետ սկսել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցությունները։ Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը ուժի մեջ կմտնեն միաժամանակ։ Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը սահմանում են՝- ավելի ցածր վիզաների համա գանձվող վճարներ բոլոր քաղաքացիների համար,- վճարների վերացում որոշ քաղաքացիների համար (օրինակ՝ ընտանիքի անդամներ և կենսաթոշակառուներ),- դիմումների ուսումնասիրման առավելագյուն 10 օրացույցային օրվա ժամկետ,- օժանդակ փաստաթղթերի պարզեցված պահանջներ,- որոշ կատեգորիաների համար բազմակի մուտքի վիզաների ավելի շատ տրամադրում (օրինակ՝ գործարարներ),- դիվանագիտական անձնագրերի առանց վիզաների պահանջի վերացում և- ավելի լավ շարժունակություն անվտանգ և լավ կառավարվող միջավայրում։ Մյուս կողմից, ռեադմիսիայի համաձայնագիրը երկկողմանի պարտավորություններ է սահմանում ստորագրող կողմերի համար ընդունելու իրենց քաղաքացիներին և նաև, որոշ պայմաններում, երրորդ երկրների քաղաքացիներին և առանց քաղաքացիության անձանց, որոնք այլ կողմի տարածքում անկանոն իրավիճակում են գտնվում։ Դրանք մանրամասն սահմանում են նաև այս գործընթացի գործնառական և տեխնիկական չափանիշները։ ԵՄ Հայաստանի հետ արդեն սկսել է Շարժունակության գործընկերությունը 2011թ. հոկտեմբերին, որը մարդկանց շարժը կառավարելու համար իրավական պարտադիր ուժ չունեցող շրջանակ է՝ ԵՄ տաս անդամ պետությունների մասնակցությամբ (Բելգիա, Բուլղարիա, Չեխիայի Հանրապետություն, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ռումինիա և Շվեդիա)։ 




Լրահոս