
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ կանայք խանդի ժամանակ սկսում են ոչ միայն վատ տրամաբանել, այլեւ վատ տեսնել: Գիտնականները մի քանի զույգերի բաժանել են նկարներ: Տղամարդկանց ցուցադրել են գեղեցիկ կանանց նկարներ, որոնց գեղեցկությունը նրանք պետք է գնահատեին բարձրաձայն: Պարզվում է, որ այն կանայք, որոնց ամուսինները բարձր են գնահատել կանանց նկարները, կատաղությունից սկսել են վատ տեսնել: Այսինքն` այն նկարները, որոնք ըստ կանանց քիչ առաջ գեղեցիկ էին, դարձան տգեղ: Գիտնականները նշում են, որ կանայք սկսեցին վատ տեսնել այն պահից ի վեր, երբ իրենց զուգընկերները բարձր գնահետեցին այլ կանանց նկարներ: