Մարզիկը դանակահարել է ուժային կառույցի աշխատակցին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խառը մենամարտերի մշտական մասնակից 19-ամյա Իվան Ստանինը (Ֆրեյզեր) և Անվտանգության դաշնային ծառայության 39-ամյա աշխատակից Ստանիսլավ Տրուխալյովը բանավիճել եմ մեքենայի կայանատեղում: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքուն Տրուխալյովը դանակահարվել է, տեղեկացնում է lifenews.ru-ն:

Հետաքննության տվյալներով, Իվան Ստանինը մեքենան կայանել է Ստանիսլավ Տրուխալյովի մեքենայի կողքին՝ դիպչելով փայտյա վահանակներին, որոնք ընկել են վերջինիս մեքենայի վրա: Որոշ ժամանակ անց Տրուխալյովը ձեռքը գցել է մականին: Ստանինը չի սպասել դեպքերի զարգացմանը և դանակով հարվածել է նրան, ինչից հետո դեպքի վայրից փախուստի է դիմել:

Իվան Ստանինը 10 տարեկանից զբաղվում է սպորտով, այժմ գերադասում է սամբոն և ձյուդոն: 13 տարեկանում զբաղվել է բռնցքամարտով, մի քանի նգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն: 18 տարեկանից նա անցել է խառը մնամարտերի և հանդես եկել Ֆրեյզեր մականունով:




Լրահոս