Քիչ առաջ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը, որից հետո պարզ դարձան հայկական թիմերի մրցակիցները:
Հայաստանի գավաթակիր Երևանի «Փյունիկը» կմրցի ղազախական «Աստանայի» հետ: Արծաթե մեդալակիր Գյումրիի Շիրակը կհանդիպի նույնպես ղազախական «Շախտյորի» հետ, իսկ Երևանի «Միկան» կհանդիպի խորվաթական «Սպլիտի» հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 3-ին և 10-ին:
ՀՖՖ մամլո ծառայություն