Արաբկիրի կրակոցներից տուժած երիտասարդն իր կամքով դուրս է գրվել հիվանդանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում հնչած կրակոցների հետևանքով տուժած 28-ամյա Արսեն Չիչյանը հիվանդանոցից դուրս է գրվել:

armlur.am-ի թղթակցին «Արմենիա» բ/կ-ից հայտնեցին, որ Չիչյանն իր կամքով է դուրս գրվել՝ ասելով, որ չի ցանկանում այլևս մնալ հիվանդանոցում:

Ընդունարանից նաև հայտնեցին, որ Չիչյանի առողջական վիճակը կայուն բավարար է եղել:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը՝ ժամը 01.25-ին,, Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 28-ամյա Արսեն Չիչյանը կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ: Վերջինս ստացել էր ձախ ձեռքի բութ մատի և ցուցամատի վնասվածքներ:




Լրահոս