«Ինձ ձե՞ռ եք առնում». Վալերի Օսիպյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստի հետ զրույցի ընթացքում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հունից դուրս եկավ:

Երիտասարդը, որ ոստիկանների հետ բախման արդյունքում պատռված իր վերնաշապիկն էր ցույց տալիս Օսիպյանին, պարզվեց, 10-րդ անգամ է նման իրավիճակում հայտնվում, ինչը հիմք է տալիս Երևանի փոխոստիկանապետին չհավատալ վերջինիս:

Այսուհանդերձ, հենց այդ պահին իրադարձությունների կենտրոնում հայտնված գնդապետը բավական լկտի պահեց իրեն՝ վաստակելով ակտիվիստների նախատինքը: Ստացվեց այնպես, որ արջի ծառայություն մատուցել փորձող ոստիկանական պաշտոնյան բավականին անհարմար իրավիճակ ստեղծեց իր շեֆի՝ Վ. Օսիպյանի համար:




Լրահոս