«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, չնայած իր վրայից հանված մեղադրանքներին, ստիպված կլինի Իսպանիային վճարել 32,9 մլն եվրո` հարկերից խուսափելու մեղադրանքի պատճառով:
2013թ. Մեսսիին և նրա հորը մեղադրանք էր ներկայացվել 2007-2009թթ. 4,1 մլն եվրո հարկերից խուսափելու վերաբերրյալ: Տուգանքների հետ մեկտեղ՝ նրանք վճարել էին 5,2 մլն եվրո:
Ինչպես պարզվել է, դա Իսպանիայի պետբյուջե վճարվելիք ողջ գումարը չէ: Մեսսին որպես տուգանք պետք է վճարի այդ գումարի 65%-ը, այսինքն՝ ևս 2,7 մն եվրո: Իսկ 25 մլն եվրո, հարկային մարմինների հետ պայմանավորվածության համաձայն, արգենտինացին կվճարի հաջորդ 5 տարվա ընթացքում` 2010-2012-ին թույլ տված խախտումների դիմաց:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին դատարանը արդարացրել էր Մեսսիին՝ հաշվի առնելով այն փաստը, որ ֆուտբոլիստը չի իմացել հարկային խախտումների մասին: