Վաղը՝ երեքշաբթի օրը, Ֆրանսիայի ավիադիսպետչերները 6-օրյա գրծադուլ կսկսեն:
Ինչպես տեղեկացնում է France Info-ն, գործադուլի ժամանակը համընկել է երկրի երկաթուղու աշխատակիցների 10-օրյա բողոքի ակցիայի հետ, ինչն արդեն լուրջ խախտումներ է առաջացրել տրանսպորտային ներրքին և միջազգային փոխադրումների համակարգում: Ուղևորներին խորհուրդ է տրվում գործադուլի ժամանակահատվածում խուսափել Ֆրանսիա կատարվելիք թռիչքներից:
Դիսպետչերները բողոքում են 2015-2019թթ. ավիացիայի ֆինանսավորման կրճատման դեմ: Ենթադրվող միջոցները կապված են Եվրահանձնաժողովի ծրագրերի հետ, որը նախատեսում է եվրոպական օդային տարածքը բաժանել առկա տրանսպորտային հոսքերին համապատասխան ֆունկցիոնալ բաղկացուցիչների՝ հաշվի չառնելով ազգային սահմանները: