ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի` Երեւանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանն աշխատանքից ազատվել է իր պարտականությունները թերի կատարելու համար: Բացի այդ, նրա բացակայության ժամանակ թաղապետարանում հրահանգներ է տվել մի աղջիկ` հանդես գալով Գյանջումյանի անունից: Այս իրավիճակը թեեւ վաղուց է արմատավորված եղել Կենտրոն վարչական շրջանում, բայց թաղապետին ազատելու կամ ազատման դիմում գրելու առաջարկ անելու համար ժամանակը միշտ չի բավարարել: Միայն Տարոն Մարգարյանին հաջողվեց ժամանակ գտնել` զբաղվելու Կենտրոնով: Արդյունքում Գյանջումյանը «ինքնակամ» հեռացավ աշխատանքից` բնականաբար չընդունելով իրեն հասցեագրված որեւէ մեղադրանք:




Լրահոս