«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության գրոհայիններն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Նայնավա պրովինցիայում գտնվող Տալլ-Աֆար քաղաքը:
Պրովինցիայի իշխանությունների խոսքով, այն բանից հետո, երբ գրոհայինները գրավել են Մոսուլը, դրանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Տալլ-Աֆար քաղաքն անցած շաբաթ մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին իսլամականները սունի ցեղերի և Սադամ Հուսեյնի բանակում նախկին զինվորականների աջակցությամբ գրոհել են Իրաքի հյուսիսում մի շարք խոշոր քաղաքներ:
Խմբավորումը հայտարարել է երկրի մայրաքաղաք Բաղդադը գրավելու մտադրության մասին: Ներկայում գրոհայինները գրավել են Նայնավա, Սալախ Էդ Դին նահանգները և Անբար նահանգի 70% -ը, տեղեկացնում է Agence France-Presse-ը: