ՆԱՏՕ-ն կստեղծի Ուկրաինայի աջակցության հիմնադրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ն հատուկ հիմնադրամ կստեղծի Ուկրաինայի պաշտպանական ներուժին սատարելու համար, տեղեկացնում է Интерфакс-ը:

Գործակալությունը նշում է, որ Ուկրաինային տրամադրվելիք օգնության փաթեթը քննարկվում է առայժմ նախնական տեսքով: Այդ միջոցները չեն նախատեսում ուղղակի զինված օգնության ցուցաբերում: Դրանք կկենտրոնացվեն սպառազինության, կապի միջոցների, հրամանատարության, վերահսկողության, անձնակազմի ուսուցման և մարզման վրա:

Երեքշաբթի և չորեքշաբթի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների խորհրդակցության ժամանակ Ուկրաինայի համար հիմնադրամի հարցով կոնկրետ որոշումներ չեն սպասվում, այլ միայն ընդանուր գաղափարներ:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին կկայանա Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ, որի ժամանակ արտաքին գերատեսչությունների ղեկավարները կլսեն Ուկրաինայի նոր արտգործնախարար Պավել Կլիմկինի զեկույցը նախագահ Պորոշենկոյի խաղաղ նախաձեռնությունների և ուկրաինայի ճգնաժամի հետևանքների մասին:




Լրահոս