ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկում են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովի միջև: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր:  Բարձր է գնահատվել ներկա համագործակցության մակարդակը:

Շոշափվել են տարբեր ոլորտներում իրավական օգնությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարը ռուսաստանյան գործընկերոջը տեղեկացրել է նախարարության կազմում պրոբացիոն ծառայություն ստեղծելու մտադրության մասին՝ կարևորելով այս հարցում Ռուսաստանի փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը: 




Լրահոս